22-ամյա երիտասարդը սպանվել է ռեստորանում վիճաբանության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

դանակահարություն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ռեստորանում 22-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

2021թ. փետրվարի 6-ին՝ ժամը 23:15-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «Ծիրանի այգի» ռեստորանում հաճախորդները դանակով հարվածել են միմյանց:

Այնուհետև՝ ժամը 23:55-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Նախնական տվյալներով՝ 2021թ. փետրվարի 6-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «Ծիրանի այգի» ռեստորանում առերևույթ հանցագործություն կատարած անձը վիճաբանել է Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է Կոտայքի մարզային քննչական վարչության և Աբովյանի քննչական բաժնի քննչիներին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք, զննությամբ վերցվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, ՌԴ քաղաքացի՝ ծնված 1977թ.:

Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱԹ