Ավելի քան 30 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հանձնարարությունների կատարումը։

Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

Ռուս խաղաղապահները ապահովում են Լեռնային Ղարաբաղ վերադարձող բանկիչների անվտանգությունը և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները, ցուցաբերում հումանիտար օգնություն։

Մեկ օրում Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 32 բնակիչ։ Նոյեմբերի 14-ից մինչ օրս խաղաղապահների ուղեկցությամբ  ԼՂ է վերադարձել 52 310 մարդ

--00—ՄՀ