Միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել Պաղեստինի տարածքների վերաբերյալ

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News  

Պաղեստին

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավորները եզրակացրել են, որ իրենց դատարանն ունի անհրաժեշտ իրավասություն՝ Պաղեստինի տարածքներում ռազմական հանցագործությունների մեղավորների նկատմամբ դատավճիռներ կայացնելու համար: Սա հնարավորություն է ստեղծում քրեական հետաքննության իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Դատավորներն ասել են, որ իրենց որոշումը հիմնված է այն փաստի վրա, որ Պաղեստինը մասնակից է եղել միջազգային դատարանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի ստեղծման համաձայնագրի: Նրանք նշել են, որ ՄՔԴ իրավասությունը տարածվում է «Իսրայելի կողմից 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո գրավված տարածքներում, մասնավորապես Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ Արևելյան Երուսաղեմում»: Դատավորները նաև նշել են, որ իրենց որոշումը Պաղեստինի պետական կարգավիճակը կամ դրա սահմանները որոշելու փորձ չէ:

Իսրայելը, որը ՄՔԴ անդամ չէ, դատապարտեց այս որոշումը, իսկ Պաղեստինի ինքնավարությունը ողջունեց այն:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձում հակասեմականություն է որակել ՄՔԴ-ի կողմից Իսրայելին հետաքննելու փորձը «կեղծ ռազմական հանցագործությունների» մեղադրանքով: Նա դատապարտեց դատավորների որոշումը ՝ նշելով, որ Իսրայելն իրեն պաշտպանում է ահաբեկիչներից այն ժամանակ, երբ դատարանը հրաժարվում է հետաքննել դաժան բռնապետությունների հետ կապված գործեր, որոնք ղեկավարում են Իրանն ու Սիրիան:

Պաղեստինյան ինքնավարության արտաքին գործերի նախարարությունը որոշումն անվանել է «պատմական»:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը Twitter- ում գրառում է կատարել, ըստ որի, ԱՄՆ-ը դեմ է պաղեստինյան իրավիճակի վերաբերյալ ՄՔԴ-ի այսօրվա որոշմանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը շարո

--00—ՄՀ