Եթե ընտրություններ լինեն, չի բացառվում, որ Խաչատուր Սուքիասյանը կմասնակցի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 6 24News   

Խաչատուր Սուքիասյան

Եթե առաջիկայում ընտրություններ լինեն, չի բացառվում, որ դրան կմասնակցի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Այս մասին նա հայտարարել է Առաջին ալիքի եթերում:

«Վերջերս մի հարցազրույց եմ լսել Բորիս Ելցինի կնոջ՝ Նաինա  Ելցինայի հարցարույցն էր դա: Ասաց Ելցինի առողջականվիճակը շատ վատ էր, չէր ուզում մասնակցել երկրորդ փուլին, բայց, երբ որ տեսավ վտանգ կար Ռուսաստանի Դաշնությանն ուղղված և Զուգիանովը կարող էր ընտրվել, նա իր մեջ ուժ գտավ և իր առողջության հաշվին գնաց 2-րդ ընտրության, հետո այն հանձնեց Վլադիմիր Պուտինին:

Հայաստանում շատ մարդիկ կարծեմ էդպես են մտածում, եթե տեսնեն Հայաստանում վտանգ կա, նրանք նույնպես կակտիվանան, այդ թվում և ես»,-ասաց Սուքիասյանը:

 Գործարարն իր մասնակցությունն ընտրություններին չի բացառել։ 

 --00—ՄՀ