Դիմել եմ Եվրոպայի կին լիդերներին, որպեսզի պարտադրեն Ադրբեջանին վերադարձնել Մարալին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

ю

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստան էր եկել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո։

Մարալը բնակություն էր հաստատել Բերձորում եւ պատերազմի ավարտի հենց հաջորդ օրը, նոյեմբերի 11-ին, մեկնել էր Բերձոր՝ իր անձնական իրերը Երեւան տեղափոխելու համար ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել։

Ադրբեջանն արդեն պաշտոնապես հաստատել է Մարալի գերեվարության փաստն ու ըստ Դավիթ Շահնազարյանի տեղեկության, Մարալը գտնվում է Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Գուբիստանի բանտում:

Մարալն Արցախ էր եկել ապրելու եւ գերեվարվեց կապիտուլյացիայի հաջորդ օրը։

Ես դիմել եմ Եվրոպայի կին լիդերներին, իրավապաշտպան եւ կանանց հիմնախնդիրներով զբաղվող բոլոր կառույցներին, որպեսզի վերջիններս պարտադրեն Ադրբեջանին վերադարձնել Մարալին եւ բոլոր մյուս ռազմագերիներին։

Ես դիմել եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր կանանց, որպեսզի իրենց կոչն ուղղեն Ադրբեջանին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչում կրող Ալիեւի կնոջը՝ անհապաղ Հայաստան վերադարձնելու Մարալ Նաջարյանին, ով քաղաքացիական անձ է։

Դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ով բարի կամքի դեսպանի կոչում է տալիս ռազմական հանցագործ երկրի նախագահի կնոջը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր մանդատի շրջանակում ադրբեջանուհի բարի կամքի իր դեսպանից պահանջի չթքել միջազգային մարդասիրական իրավունքի վրա ու հայ ռազմագերիներին եւ Մարալ Նաջարյանին չպահի որպես քաղաքական վալյուտա, եւ համաձայն Ժնեւի 3-րդ կոնվենցիայի՝ բոլոր ռազմագարիներին անհապաղ վերադարձնի Հայաստան»:

--00--ԱՀ