ՅՈւՆԵՍԿՕ-ում հույս ունեն առաջիկայում առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

ՅՈՒՆԵՍԿՕ

 Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուսով է մոտ ժամանակներս նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներ: Այս մասին ТАСС-ի թղթակցին ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

 «Քննարկումները [այցի կազմակերպման վերաբերյալ] շարունակվում են»,- ասել է գործակալության թղթակիցը,- Հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս»,- հայտարարել է նա:

2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն պատրաստակամություն էր հայտնել առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ օգնելու վերականգնել տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը:

--00—ՄՀ