Աջակցության ծրագրերի շահառուները գումար կստանան բանկային քարտերով. ի՞նչ պետք անել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

1

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսուհետ նախատեսվող աջակցության ծրագրերի շահառուները գումարները կստանան բանկային քարտերի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է, որ իր իսկ նախընտրած բանկից շահառուն քարտ ձեռք բերի:

«Հարգելի՛ արցախցիներ, առաջիկայում նախատեսվող սոցիալական ծրագրերից առավել մատչելի կարգով օգտվելու նպատակով նախատեսվում է աջակցության գումարները տրամադրել  բանկային քարտերի միջոցով։

Դա հնարավորություն կտա խուսափել Արցախփոստում առկա հերթերից, ինչպես նաև ամեն ամիս աջակցությունը ստանալ քարտի միջոցով՝ առանց լրացուցիչ դիմում գրելու։

Այն քաղաքացիները, ովքեր չունեն բանկային քարտեր, խնդրում ենք ցանկացած բանկից ստանալ քարտ՝ հետագա բարդություններից խուսափելու համար։

Երեխաներին տրվող աջակցությունը կփոխանցվի ծնողի բանկային քարտին»։

--00—ԼՄ