ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Մի շարք լրատվականներ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցին, գրում են, թե հայկական կողմը Ալմաթիում որպես ժամանակավոր կացարան ընտրել է թուրքական «Rixos Almaty» հյուրանոցը։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ, համաձայն արարողակարգի, ընդունող երկիրն է որոշում (այս դեպքում Ղազախստանը), թե որ միջոցառումը որտեղ և ինչպես անցկացնել։
«Բոլոր երկրների պատվիրակությունների անդամներին Ղազախստանն ընդունել է այդ հյուրանոցում, որտեղ և ացկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ինչ վերաբերում է վճարներին՝ ՀՀ պատվիրակության հիմնական կազմի հյուրանոցային վճարը հյուրընկալող կողմի հաշվին է»,-պարզաբանել են կառավարությունից։
Ըստ աղբյուրի՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումներին Ղազախստանը հյուրընկալվող պատվիրակություններին ընդունում է հիմնականում տվյալ ցանցին պատկանող հյուրանոցում։
--00—ԼՄ