Դավիթ Սեխլեյանը նշանակվել է Շիրակի փոխմարզպետ. վարչապետի որոշում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Դավիթ Սեխլեյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ: Այդ մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սեխլեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

--00—ԼՄ