Որոտանցիներն ու շուռնուխցիները սպասում են, որ ադրբեջանցիներին անցած տները հետ կտան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տների բնակիչներին։

Կառավարության որոշման համաձայն` աջակցության ծրագրում ներգրավվում են իրենց տները կորցրած այն սյունեցիները, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում բնակվել են նշված հասցեներում։

Շուռնուխի ու Որոտանի այդ բնակիչները ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կստանան 300 000 դրամ միանվագ դրամական օգնություն և յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68 000 դրամ՝ 6 ամսվա համար։

Այս կապակցությամբ 24News-ը զրուցել է Շուռնուխի և Որոտանի գյուղապետերի հետ՝ հասկանալու համար՝ որքանով է նախաձեռնությունը գոհացուցիչ բնակիչների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ