Եկեղեցի-բանակ-իշխանություն ուս ուսի տված՝ կշարունակենք. Պարգև արքեպիսկոպոսը՝ ԱՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ընդունել է Արցախի թեմի առաջնորդին և Հայրապետական նվիրակ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ընդունել եմ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հատուկ հանձնարարություններո­վ Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։

Իմ երախտագիտությունն եմ հայտնել Պարգև Սրբազանին՝ Արցախին իր մատուցած անգնահատելի ծառայությունների համար և հաջողություններ մաղթել Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, մեր երկրի համար այս բախտորոշ շրջանում թեմակալ առաջնորդի կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ»,-գրել է հրապարակած տեսանյութին կից:

--00—ԼՄ