ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մեկնել COVID-19-ի պատվաստման երկու դոզան ստանալուց հետո

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24News  

կորոնավիրուս

Հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։

ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքն հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո։

--00--ԱԹ