Եվրասիական զարգացման բանկի ծրագրերը նպաստում են ԵԱՏՄ տնտեսական առաջընթացին. Միշուստին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24News

ԵԱՏՄ

Եվրասիական զարգացման բանկի ծրագրերը նպաստում են ԵԱՏՄ չորս ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի տեղաշարժի ակտիվ իրականացմանը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ԵԶԲ-ի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովի հետ հանդիպման ժամանակ:

«Միությունը բավական ակտիվ է աշխատում, հայտարարված չորս ազատություններն իրականացվում են, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկի մասնակցությամբ»,- նշել է նա:

Միշուստինը նշել է, որ Պոդգուզովի հետ հանդիպումը տեղի է ունենում ԵՏՄ՝ այս տարի անցկացվելիք առաջին միջկառավարական խորհրդի շեմին: 

«Շատ կարևոր է, որ դուք զբաղվում եք մեծ թվով նախագծերով` ենթակառուցվածքային, լոգիստիկ, էներգետիկ, և աշխատում եք, ինչպես և հռչակում է ձեր առաքելությունը, որպեսզի միության երկրներից յուրաքանչյուրի տնտեսությունն ավելի ակտիվ զարգանա, ինչպես և միությունն ինքնին»,- հավելել է Կառավարության ղեկավարը:

--00--ԱԹ