Մի քայլ էլ, ու քաղաքացիական պատերազմ կսկսվի, մենք կարողացանք հասնել այդ գծին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Մի ապստամբություն էլ լինի, որ կրակեն իրար վրա, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Սա խնդիրների լուծման ճանապարհ չէ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ օրերս արված հայտարարությանը։

«Բարդ ներքաղաքական իրավիճակ է։ Մերոնց-ձերոնցով, սև ու սպիտակով հասել ենք մի գծի, որից այն կողմ ևս մի քայլ, ու կարող է լինել քաղաքացիական պատերազմ»,- կարծում  է նա։

Նավասարդյանը նկատել է նաև, որ ԱԺ-ն ճիշտ ուղղությամբ աշխատելու կարողություն չունի, բայց դժվարանում է ասել, թե որն է ավելի վտանգավոր՝ արտահերթ ընտրությունների գնալը, թե չգնալը։

Նավասարդյանը խոսել է նաև Կարսի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների, ռուս-թուրքական հարաբերությունների, Իրանի նկատմամբ հնարավոր գործընթացների և այլ հարցերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ