Սյունիքի մարզպետը պատվոգրեր է հանձնել մի շարք ոստիկանների

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News

ա

Փետրվարի 2-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության համատեղ արդյունավետ աշխատանքների կազմակերպման, իրավախախտումների կանխարգելման և բացահայտման, հանրային անվտանգության ապահովման, ոստիկանության նկատմամբ վստահության ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և մասնագիտական բարձր պատրաստականության համար պատվոգրեր է հանձնել մի շարք ոստիկանների՝ Կապանի, Գորիսի, Մեղրու, Սիսիանի բաժիններից ու մարզային վարչությունից։

Քանի որ ոչ բոլորն էին ներկա, մյուսների փոխարեն պատվոգրերը ստացել և նրանց կփոխանցեն գործընկերները։

--00--ԱՀ