Շնորհակալ եմ լոռեցուն, ում ժպիտը եղել է իմ արածի լավագույն գնահատականը. փոխմարզպետ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News

փոխմարզպետ

Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի լոռեցիներ, ընկերներ, վարչապետի որոշմամբ՝ փետրվարի 3-ից դադարեցնում եմ Լոռու փոխմարզպետի պաշտոնում իմ աշխատանքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահեցին այդ բարդ ու պատասխանատու պաշտոնը, ովքեր հավատացին, աջակցեցին, սատարեցին, ովքեր եղան իմ սխալների ու բացթողումների քննադատն ու ձեռքբերումների ուրախությունը կիսողը:

Շնորհակալ եմ Լոռու մարզպետարանի ողջ անձնակազմին, Լոռու բոլոր համայնքների ղեկավարներին ու աշխատակազմերին, տեղական ու միջազգային, պետական ու ոչ պետական կառույցների բոլոր ներկայացուցիչներին, որոնց հետ որևէ շրջափուլում համագործակցել ենք: Եվ ամենակարևորը՝ շնորհակալ եմ ԼՈՌԵՑՈՒՆ, ում կյանքում ինչ որ բան դեպի լավը փոխելուն է ուղղված եղել յուրաքանչյուր օրս, ում ժպիտները ու անկեղծ խոսքերը եղել են լավագույն գնահատականը՝ իմ արածի ու նաև չարածի/չհասցրածի համար:

Վերջին 2.5 տարիների նախ որպես փոխմարզպետի օգնականի, մարզպետի օգնականի, ապա և՝ մարզպետի տեղակալի պաշտոնում պաշտոնավարման ավարտն ամփոփում եմ պետական կառույցում ղեկավարման կարևոր փորձառությամբ, գերհագեցած ու գերծանրաբեռնված օրերի գունեղ հետագծով, գործընկերների-ընկերների ամուր թիկունքով ու երբևէ կանգ չառնելու անսասան հավատով ու ժպիտով)»:

--00--ԱԹ