Չբացառելով դավաճանութան դեպքերը՝ պետք է վերլուծել, փորձել մեղքը գտնել, ոչ թե մեղավորներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ թող ժողովուրդը որոշի՝ իշխանությունը դավաճա՞ն է, ազգակործա՞ն է, թե՞ հակառակը՝ պետք է մնա ու շարունակի պաշտոնավարել: 24News-ի հետ զրույցում նշում է՝ վերոնշյալ բոլոր հարցերի պատասխանը միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են տալ, ինչին, կարծես, ընդդիմադիրների մեծ մասը դեմ է: 

Խոսելով պատերազմի ժամանակ դավաճանություններից ու դավաճաններից՝ Ռուբինյանն ընդգծում է. «Դավաճաններ «նշանակելը» հեշտացնում է պարտության ու ցավի հետ համակերպվելը, դժվարեցնում՝ մտածելը։ Ու ավելի լավ կլինի, որ ոչ թե մեղավորներին, այլ մեղքը փնտրել՝ ներառյալ իմն ու երկրի ղեկավարներինը: Շուշիում, օրինակ, գուցե եղել է դավաճանություն, գուցե՝ ոչ, բայց օգտակար ճանապարհը բուն պատճառները վերլուծելն է, մեղքը գտնելը, ոչ թե մեղավորներին»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ