ՍԴ նախագահն ու Տուրնակիսին քննարկել են փոխգործակցության զարգացման ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Դիլանյան

2021 թվականի փետրվարի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի քարտողար Եվա Թովմասյանը։

Հանդիման մեկնարկին Արման Դիլանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը կարևորում է Հունաստանի պետական խորհրդի հետ ինչպես երկկողմ ձևաչափում գործընկերությունը, այնպես էլ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի շրջանակում համագործակցության հետագա ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության զարգացման հնարավոր ուղղություններին:

--00--ԱՀ