Դատարանը որոշեց ազատ արձակել Իսրայել Հակոբկոխյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

հասարակական

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանն ազատ է արձակվել։ Դատարանը ձերբակալման որոշումը ճանաչել է ոչ իրավաչափ: Այս մասին հայտարարեցին նրա փաստաբանները:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, երբ մի խումբ անձինք  փորձել են մուտք գործել շենք։

Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացիներ են բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը բերման են ենթակվել։ 

--0--ԿԿ