Փակ քննարկումներ են տեղի ունենում, որոնք Արցախի գլխին նոր վտանգ փաթաթելու միտում ունեն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 30,  24News   

․

Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ Արցախի անվտանգության երաշխավորի իրական դերը ստանձնել և այսօր շատ լուրջ հարցականի տակ են անվտանգության երաշխիքները՝ միայն ռուս խաղաղապահներին թողնելը բավարար չէ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի ՀՅԴ կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Վերջինս վստահեցնում է՝ մեր ժողովուրդը պետք է զգա Հայաստանի հանրապետության որպես համայն հայության իղձերի իրականացման կենտրոնի, այդ երաշխավորի դերն ու դերակատարությունը: Մինչդեռ, այսօր ունեն լուրջ մտահոգություն, որ Արցախին նոր վտանգ է սպառնում։

«Փաստինֆո»-ի հարցին, թե արդյոք Արցախի նախագահը քաղաքական ուժերին ներկայացնում է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի քննարկումների մասին տեղեկատվություն եւ ընդհանրապես, ինչպես են վերաբերվում, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստերին հրավիրվում է միայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, բայց ոչ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Եւ սա այն դեպքում, երբ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ուղերձ հրապարակեց, որտեղ նաև նշեց, որ բոլոր կարևոր հարցերը պետք է արժանանան Անվտանգության խորհրդի համաձայնությանը։

«Իմ կարծիքով, այստեղ այլ գործընթաց է տեղի ունենում: Անվտանգության խորհրդի նիստերին Արայիկ Հարությունյանի մասնակցությունը՝ առանց ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, նշանակում է, որ հարցեր կան, փակ քննարկումներ են տեղի ունենում, որոնք Արցախի գլխին նոր վտանգ փաթաթելու միտում ունեն, նոյեմբերի 9-ի հայտարարության շարունակության նման ինչ-որ բան: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է զգույշ լինի, հերթական անգամ չընկնի այդ թակարդը, եթե ինքը թակարդ ընկնելու տրամադրություն չունի, բայց այն, որ նոր թակարդ է լարվում, դա ակնհայտ է, այլապես Վիտալի Բալասանյանը կմասնակցեր ԱԽ համատեղ նիստերին և մտահոգություններին»,-ասաց մեր զրուցակիցը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ