Ասել են՝ ստեղից-ընդեղից գողացեք, տժացեք, ոնց էլ չլինի, մեկի վրա կբարդվի․ մեզ խաբել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Դերասան Արտյոմ Կարապետյանը պատերազմական օրերին եղել է Արցախում։ Պատմում է՝ սեփական աչքերով է տեսել, թե ի՞նչ վիճակում է եղել բանակը։ Ասում է՝ տարիներ շարունակ հանրությանը տարբեր ստերով են «կերակրել», թե անպարտելի, հզոր բանակ ենք ունեցել։

««Լոպազ» ստերով մեզ կերցրին։ Ո՞նց ժողովրդին ասեին՝ բանակը վատն է։ Պետք է ասվեր՝ հզոր է, որ իրանք շռայլ ապրեին։ Մեկ-երկուսին էլ ասել են՝ «ստեղից-ընդեղից» գողացեք, ապրեք, ռեստորան ա, բան ա, քեֆ արեք, տժացեք, ոնց էլ չլինի՝ մի օր մեկը կգա, իրա վրա կբարդվի»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ