Պուտինը և Ալիևը քննարկել են Աղդամում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

նկար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները գոհունակություն են հայտնել նաև բոլոր ուղղություններով երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աղդամում բացվել է ռուս-թուրքական դիտորդական կենտրոն, որի պահպանումը կիրականացնի ադրբեջանական բանակը։ Կենտրոնի տեղակայման վայրի տարածքի ընդհանուր մակերեսը մոտ 4 հա է։ Տարածքը ցանկապատված է, դրա շուրջ տեղադրված են 4 դիտորդական աշտարակներ: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են 3 երկրների ներկայացուցիչներ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը և Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն:

--00—ԼՄ