«Ալյանս» կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրությանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 30,  24News 

Ալյանս

Եթե ժողովուրդը որոշի, որ պետք է ընտրություններ լինեն, ապա «Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին սեփական թիմով և համախոհներով: Այս մասին հայտարարել է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։

«Քանի որ դա միակ համապետական ընտրությունն է, «Ալյանսը» գնալու է իր սեփական ցուցակով և իր սեփական վարչապետի թեկնածուով: Կարճ ժամանակում կտրուկ քայլեր չանելու դեպքում ողբերգությունն անդառնալիորեն դաջվելու է պատմության դասագրքերում»,- նշել է նա։

Ուրիխանյանը հայտնել է, որ ապագայում կուսակցությունը հանրահավաք կհրավիրի, որի ժամանակ ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպես անել իշխանափոխությունը՝ փողոց դուրս գալու, թե ընտրությունների միջոցով:  

 --00—ՄՀ