«Զվարթնոց»-ից կին է բերման ենթարկվել. նա հետախուզվում էր փաստաթուղթ կեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

նկար

Հունվարի 29-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման է ենթարկվել Լոլիտա Ու.-ն, որը 2020 թ. մայիսի 13-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

--00—ԼՄ