Գեղարքունիքում և Տավուշում հետախուզման մեջ գտնվող 4 ավտոմեքենա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 29,  24News   

Երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու շրջանակում ՃՈ հերթական ուժեղացված ծառայությունն իրականացվեց Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։

ՃՊԾ բաժնի, երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերեցին հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարնիշերով՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, թաղանթապատված դիմապակիով 4 տրանսպորտային միջոց։ 9 մեքենա տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Բացի այդ, հայտնաբերվեց երեք անձ, որոնք մեքենան վարում էին առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

 --00—ՄՀ