Որոտանում և Շուռնուխում բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ. Ավինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 29,  24News   

Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Որոտան և Շուռնուխ համայնքներ կատարած այցից՝ կից գրելով.

 «Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ ունեցանք Որոտան և Շուռնուխ համայնքներում։ 

Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`

բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ,

բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն,

բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»:

Ավինյան այց

--00--ԱԹ