Ոստիկանապետն ընդունել է Բելառուսի դեսպանին. քննարկման օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։

Ոստիկանության պետը երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։

Ալեքսանդր Կոնյուկը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա կապը երկու երկրների իրավապահ կառույցների միջև։

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր։

--00—ԼՄ