Կվերացնենք ֆիզիկապես, զենքով. այսօրվանից սկսելու եմ կազմակերպել, թող ԱԱԾ-ն գա իմ հետևից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը «Եռաբլուր» պանթեոնում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը:

«Նիկոլ Փաշինանին պետք է հեռացնենք ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլև՝ թշնամի», - ասել է նա: Հարցին՝ ի՞նչ ճանապարհով են հեռացնելու, նա արձագանքել է. «Տարբեր, ընդհուպ՝ ֆիզիկապես հեռացնել։ Թշնամուն պետք է վերացնենք, զենքի միջոցով նաև։ Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։

Դիտարկմանը, թե վարչապետը չի հեռանում, արձագանքել է. «Ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես այսօրվանից սկսելու եմ կազմակերպել, թող ԱԱԾ-ն գա իմ հետևից»։

Ըստ Բադասյանի՝ ՀՀ վարչապետը պատերազմին պատրաստվել է ծրագրավորված։

«Նրան հայտնաբերել են դրսի ուժերը, նրան պատրաստել են, որպեսզի դավաճանի երկիրը, հետո արդեն թշնամություն անի», - ասել է Բադասյանը, ապա նաև հայտարարել, որ պետք է հեռացնել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Մեր ժողովուրդը չպետք է հուսահատվի, մենք դեռ կտոնենք մեր բանակի տոնը», - ասել է նա։

--00—ԼՄ