ՀՄՖ-ն շնորհակալություն է հայտնել լեգենդար Ալբերտ Ազարյանին՝ 23 տարվա աշխատանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Ազարյան

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան՝ նորընտիր նախագահ Գագիկ Վանոյանի գլխավորությամբ, շնորհակալություն է հայտնում լեգենդար մարզիկ, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ 23 տարվա մեծ ու անմնացորդ աշխատանքի համար:

«Ալբերտ Ազարյանը հայկական մարզաշխարհի լեգենդն է, Հայաստանի 20-րդ լավագույն մարզիկը: Ֆեդերացիան ղեկավարելու տարիներին հայկական մարմնամարզությունը մեծ վերելք է ապրել, հայ մարմնամարզիկները փայլել են աշխարհի տարբեր մրցահարթակներում: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի ուժեղագույն եւ մրցունակ թիմերից մեկն է դարձել: Ալբերտ Ազարյանի ավանդը հայկական սպորտում, մասնավորապես, մարմնամարզությունում անգնահատելի է եւ անփոխարինելի:

Շնորհակալություն այս տարիների նվիրված ու արդյունավետ աշխատանքի համար, լեգենդ: Պատվով ու արժանավայել կշարունակենք Ձեր առաքելությունը՝ Հայաստանին պարգեւելով նոր ու մեծ հաղթանակներ»:

Ֆեդերացիան ղեկավարելու տարիներին Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ հայ մարմնամարզիկները նվաճել են 34 մեդալ աշխարհի, Եվրոպայի առաջնություններից, Եվրոպական, Համաշխարհային ուսանողական խաղերից, աշխարհի գավաթի խաղարկություններից:

Օլիմպիական խաղեր

Ալբերտ Ազարյանի ղեկավարության տարիների հայ մարմնամարզիկները մասնակցել են Լոնդոն-2012, Ռիո-2016 Օլիմպիական խաղերին:

Լոնդոն-2012 սպորտային մարմնամարզության մրցաշարի Հայաստանի միակ օլիմպիականը Արթուր Դավթյանն էր:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացել է երեք մարմնամարզիկով: Հայաստանի առաջատար մարմնամարզիկներից Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժությունում դուրս եկավ եզրափակիչ եւ գրավեց 7-րդ տեղը: Արթուր Դավթյանը չհաղթահարեց հենացատկի վարժության որակավորման փուլը: Հուռի Գեբեշյանը դարձավ Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարի պատմության մեջ Հայաստանի առաջին ներկայացուցիչը:

Աշխարհի առաջնություններ՝

2015 թվականին Գլազգոյում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանը նվաճեց բրոնզե մեդալ նժույգի վարժությունում (անկախ Հայաստանի առաջին մեդալն աշխարհի առաջնությունում):

Եվրոպայի առաջնություններ՝

Արթուր Դավթյան- ոսկե մեդալ, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, Բիրմինգհեմ 2010 (հենացատկ)

Արթուր Դավթյան- բրոնզե մեդալ, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, Բիրմինգհեմ 2010 (նժույգ),

Հարություն Մերդինյան- բրոնզե մեդալ, Բեռլին 2011, (նժույգ, անկախ Հայաստանի առաջին մեդալը Եվրոպայի առաջնությունում),

Հարություն Մերդինյան- բրոնզե մեդալ Մոնպելիե 2012 (նժույգ),

Արթուր Դավթյան- բրոնզե մեդալ, Մոսկվա 2013 (հենացատկ),

Հարություն Մերդինյան- արծաթե մեդալ, Մոնպելիե 2015 (նժույգ),

Հարություն Մերդինյան- ոսկե մեդալ, Բեռն 2016 (նժույգ),

Արթուր Դավթյան – արծաթե մեդալ, Բեռն 2016 (հենացատկ),

Վահագն Դավթյան- արծաթե մեդալ, Բեռն 2016 (օղակներ),

Արթուր Ավետիսյան- արծաթե մեդալ, Եվրոպայի երիտասարական առաջնություն, Բեռն 2016 (օղակներ),

Հարություն Մերդինյան- բրոնզե մեդալ, Կլուժ-Նապոկա 2017 (նժույգ),

Գագիկ Խաչիկյան- բրոնզե մեդալ, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, Գլազգո 2018 (նժույգ)

Վահագն Դավթյան- բրոնզե մեդալ, Շչեցին 2019 (օղակներ):

Եվրոպական խաղեր

Արթուր Դավթյան- ոսկե մեդալ, Մինսկ 2019 (հենացատկ),

Վահագն Դավթյան- արծաթե մեդալ, Մինսկ 2019 (օղակներ):

Համաշխարհային ուսանողական խաղեր

Արթուր Թովմասյան- ոսկե մեդալ, Կվանջու 2015 (օղակներ),

Արթուր Թովմասյան- ոսկե մեդալ, Թայվան 2017 (օղակներ),

Արթուր Ավետիսյան- ոսկե մեդալ, Նեապոլ 2019 (օղակներ):

Աշխարհի գավաթի խաղարկություններ

Հարություն Մերդինյան- բրոնզե մեդալ, Շտուտգարտ 2008 (նժույգ),

Արթուր Դավթյան- արծաթե մեդալ, Դոհա 2012 (հենացատկ),

Արթուր Դավթյան- բրոնզե մեդալ, Դոհա 2013 (հենացատկ),

Հարություն Մերդինյան- ոսկե մեդալ, Դոհա 2014 (նժույգ),

Արթուր Դավթյան- ոսկե մեդալ, Դոհա 2014 (հենացատկ),

Արթուր Թովմասյան- ոսկե մեդալ, Դոհա 2014 (օղակներ),

Վահագն Դավթյան-արծաթե մեդալ, Դոհա 2014 (օղակներ),

Հարություն Մերդինյան- ոսկե մեդալ, Դոհա 2015 (նժույգ),

Հարություն Մերդինյան- ոսկե մեդալ, Դոհա 2016 (նժույգ),

Վահագն Դավթյան- արծաթե մեդալ, Դոհա 2016 (օղաներ),

Արթուր Թովմասյան- բրոնզե մեդալ, Դոհա 2016 (օղակներ),

Արթուր Թովմասյան- արծաթե մեդալ, Դոհա 2019 (օղակներ),

Արթուր Ավետիսյան- բրոնզե մեդալ, Կոտբուս 2019 (օղակներ),

Արթուր Դավթյան- բրոնզե մեդալ, Դոհա 2019 (հենացատկ),

Վահագն Դավթյան- բրոնզե մեդալ, Դոհա 2019 (օղակներ):

Միջազգային մրցաշարերում հայ մարմնամարզիկները նվաճել են ավելի քան 20 մեդալ: