ՇՄ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2020 թվականը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News 

ՇՄ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում․ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներն ամփոփել են 2020 թվականը՝ ամփոփ հաշվետվությունների միջոցով ներկայացրել տարվա ձեռքբերումները, կատարած աշխատանքը, գույքագրած խնդիրները և խոսել 2021 թվականին նախանշած առաջնային ուղղությունների մասին։  

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Ա․ Մազմանյանը, Տ․ Սիմոնյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը և ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնի-թորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ․ Ազիզյանը, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա․ Խլոյանը, «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա․ Պողոսյանը, «Խոսրովի անտառ» ՊԱ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․ Ջիլավյանը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Պողոսյանը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Գ․ Գևորգյանը, «Հայաստանի բնության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ․ Ղազարյանը, «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ․ Մուրադյանը, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Մկրտչյանը, «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՀ տնօրեն Մ․ Խաչատրյանը, «Զվարթնոց ԱՕԿ» ՓԲԸ տնօրեն Թ․ Հայրապետյանը։

Նախքան հաշվետվությունների ներկայացումը ողջույնի խոսքով հանդես է եկել նախարար Ռոմանոս Պետրոսյանը և գործընկերներին հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները պետք է ավանդույթ դարձնել և տարվա մեջ առնվազն կիսամյակը մեկ հանդիպել՝ անել կատարված աշխատանքի ամփոփում, հիմնական ուղղությունների ներկայացում, ինչու ոչ՝ այս ոչ ֆորմալ հարթակն օգտագործել շրջակա միջավայրի կառավարումն ավելի օգտավետ դարձնելու և ոլորտում արդյունավետութան նոր նշաձողեր սահմանելու համար։

«Նույն ոլորտի և գերատեսչության տարբեր ՊՈԱԿ-ների ղեկավարների մակարդակով տեղեկատվության փոխանակումը, միմյանց խնդիրների ծանոթանալը և ընդհանուր ոլորտի առաջնահերթություններին իրազեկվելը կարող է ծառայել որպես ոչ ֆորմալ խորհրդատվական հարթակ, ինչն ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա դնել աշխատանքները»։

ՊՈԱԿ-ների ղեկավարները ներկայացրել են տարվա ընթացքում կատարված աշխատանքը, թվային տվյալներով արտացոլված արդյունքները և առաջիկա ծրագրերը։

Նախարարն արդյունավետ է գնահատել հանդիպման այս ֆորմատը, շնորհակալություն հայտնել գործընկերներին կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ հաջորդ հանդիպմանը կքննարկեն այսօր նախանշած ծրագրերի արդեն ընթացիկ փուլերը։

 --00—ՄՀ