Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

ճանապարհ սառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Կապան  ավտոճանապարհը  դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

--00—ԼՄ