Վթարի է ենթարկվել բրազիլական ֆուտբոլային ակումբի ինքնաթիռը․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News 

Բրազիլիա

Բրազիլական «Պալմաս» ֆուտբոլային ակումբը հաղորդել է Թոկանտիս նահանգում ինքնաթիռի կործանման մասին: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Ինքնաթիռում եղել են ակումբի չորս խաղացողները, ակումբի նախագահն ու օդաչուն։ Ցավոք, նրանցից և ոչ մեկը չի փրկվել: Ինքնաթիռը կործանվել է թռիչքից րոպեներ անց:

«Պալմասի» ֆուտբոլիստներն ուղևորվելիս են եղել բրազիլական Գոյանիա քաղաք, որտեղ պետք է ֆուտբոլային հանդիպում կայանար «Վիլա Նովայի» հետ: «Վիլա Նովան» արդեն ցավակցական ուղերձ է հղել «Պալմասին». ակումբը պատրաստ է հետաձգվել հանդիպումը:

Հիշեցնենք՝ 2016 թվականաին Բրազիլիայում եռօրյա սուգ հայտարարվեց այն բանից հետո, երբ կործանվեց «Շապեկոենսե» ակումբի ներկայացուցիչներին տեղափոխող ինքնաթիռը: Զոհվեց նվազագույնը 76 մարդ:

--00—ՄՀ