Թբիլիսիում ընդդիմությունը COVID-19-ի շրջանակում սահմանափակումների դեմ հանրահավաք է անում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ Թվիլիսիում ընդդիմությունը, գործարար համայնքի ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստները հանրահավաք են անում կառավարության տան մոտ՝ պահանջելով չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ընդունված սահմանափակումները և ստիպել իշխանություններին զիջումների գնալ: Ցուցարարները պնդում են, որ կառավարությունը պետք է թույլատրի հասարակական տրանսպորտի աշխատանքը, ապա նաև վերացնի մյուս սահմանափակումները: 

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 28-ից Վրաստանի իշխանությունները մասշտաբային սահմանափակումներ են մտցրել: Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում, Թելավում չէին աշխատում հասարակական տրանսպորտն ու դպրոցները: Սակայն նախատեսվում է փետրվարի 15-ից ողջ երկրւմ բացվել խոշոր շուկաները:

Թբիլիսիում, Քութայիսում և Ռուսթավիում հասարակական տրանսպորտը չի աշխատի մինչև մարտի 1-ը: Մինչև այդ ուժի մեջ է մնում նաև պարետային ժամը, որը սահմանվել է 21:00-05:00-ն:  

Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 253,518 դեպք, որից 3055-ը մահացել է, 242,085-ը՝ ապաքինվել: Վրաստանը վարակվածների ընդհանուր թվով աշխահի երկրնեի ցանկում 45-րդն է, առաջ է անցել Հայաստանից:

--00—ԼՄ