Կոտայքի մարզում «Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել մոր և որդու. մայրը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

Հունվարի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:10-ի սահմանում Քաղսի գյուղի գյուղապետարանի խաչմերուկում Հրազդանի բնակիչ, 51-ամյա Մանվել Ա.-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Քաղսի գյուղի բնակիչ, 30-ամյա Վահե Դ.-ին, ապա նրան պատկանող «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենան հրող Քաղսի գյուղի բնակիչ, 57-ամյա Արևհատ Դ.-ին, գրում է shamshyan.com-ը:

նկար

Ըստ աղբյուրի՝ վրաերթից հետո Մանվել Ա.-ն վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ Արևհատ Դ.-ն, գիտակցության չալով, մահացել է: 

Աղբյուրը նաև հայտնում է, որ մահացածը վրաերթի ենթարկվածի մայրն էր: 

նկար
նկար

--00—ԼՄ