«Մերսեդեսը» բախվել է կամրջի ճաղավանդակին և 4,5 մետրից ցած ընկել. 32-ամյա վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

Հունվարի 24-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմանում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Դավիթ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ընկել ցած, գրում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Դ. Գրիգորանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

նկար

Այսօր՝ ժամը 08:00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դ. Գրիգորյանը մահացել է:

Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Ա. Մինասյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

նկար

--00—ԼՄ