Թուրքիայում ջուրն են իջեցրել սեփական արտադրության առաջին հետախուզանավը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News

․

Թուրքիայում ջուրն են իջեցրել տեղական արտադրության առաջին ռազմանավը, որն ստացել է «Ստամբուլ» (F-515) անվանումը: Արարողությանը ներկա է եղել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ 2020-ին երկիրը իրականացրել էր պաշտպանական արդյունաբերության 20 ծրագիր, այսօր այդ թիվը հասել է 700-ի:

«Մենք դարձել ենք մի երկիր, որը ցամաքային եւ ծովային տեխնիկայի իր սեփական կարիքների հետ մեկտեղ նաեւ բավարարում է բարեկամ եւ դաշնակից երկրների կարիքները: Մենք այն 10 երկրների շարքում ենք, որոնք կարող են նախագծել, կառուցել եւ սպասարկել իրենց ռազմանավերը: Մենք անօդաչու թռչող սարքերի, ներառյալ հարվածային, արտադրության մեջ առաջատար երեք-չորս երկրների շարքում ենք, մեր անօդաչուներին նախանձով են նայում ամբողջ աշխարհում»,- ասել է Էրդողանը:

--00--ԱՀ