Ազերիների լրտեսական ցանցն աշխատել է․ գերիների հարցով հայկական կողմին «քցել են»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 24, 24News

Ազերիների լրտեսական ցանցն աշխատել է, գերիների հարցով հայկական կողմին «քցել են»։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։

Ըստ ազատամարտիկի՝ մոսկովյան հանդիպմանը ադրբեջանական կողմը թաքցրել է, թե քանի գերի կա իրենց մոտ։ Հայկական կողմը պետք է պարտադրեր, որ դա ներկայացվեր:

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ ազատամարտիկն ասել է, որ պետք է հայտնվի նոր, երրորդ ուժ, որը կկարողանա երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից, սակայն Փաշինյանի թիմը պատրաստ չէ գնալու նոր ընտրությունների, իսկ նման պատրաստակամության մասին խոսելը, ըստ նրա, միայն «խայծ» է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ