Արմատական ընդդիմությունը պահում է Նիկոլ Փաշինյանին․ նպաստում՝ նրա դիրքերի ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News

Արմատական ընդդիմությունը պահում է Նիկոլ Փաշինյանին, նպաստում նրա դիրքերի ամրապնդմանը։ Այս կարծիքին է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ նկատի ունենալով, որ ընդդիմադիրները ներկայացնում են նախկին կառավարող մեծամասնությունը։

Նրա խոսքով՝ իշխանությունը քաղաքական անհրաժեշտությունից ելնելով է մտածում արտահերթ ընտրության մասին՝ որպես տակտիկական մոտեցում, բայց այս հեռանկարի առումով իրեն ավելի վստահ է զգում, քան ընդդիմությունը։

«Այս իրավիճակում մենք տեսնում ենք ընդամենը ներքին քաղաքական դիրքային պայքար զուտ նախընտրական տրամաբանությամբ՝ ով ում վրա որքան միավոր կարող է հավաքել։ Ապաքաղաքական է ոչ միայն մեծամասնության, այլև ընդդիմության պահվածքը»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Բադալյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս