Ա՜յ երեսպաշտ մտահոգներ, բա որ Արցախում հազարներով մարդ էր մահանում, ու՞ր էիք. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News

Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանում խաղաղ ցուցարարների ձերբակալություններով։ 

Չէ լու՞րջ։ Մեկը չկա սրանց ու այստեղ դրանց ներկայացուցիչներին ասի, ա՜յ երեսպաշտ մտահոգներ, բա որ Արցախում արգելված զինատեսակներ էին կիրառում ինչու՞ մտահոգված չէիք, բա որ Արցախում հազարներով մարդ էր մահանում ու՞ր էիք։ Թե ձեր այստեղի ներկայացուցիչները ասել էին, չմտածեք նավթամուղերը անվնաս են, իսկ մեր տեղական թուրքն էլ իր մուղամ սիրող տիկնոջ հետ հավաստիացրել էր, որ «Ձեր պատվերը ճանապարհին է»։

Կարծում եմ, որ Ռուսաստանը իմունիտետ ունի, որ պետության քանդում թույլ չտա տեղական նիկոլ նավալնիի ձեռամբ»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս