«Արարատ-Արմենիա»-ն նոր պաշտպան ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի առաջնությանկրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն ուժեղացնում է պաշտպանականգիծը:

Ինչպես հաղորդում է թիմի մամուլիծառայությունը, ակումբին է միացել 24-ամյա պաշտպան Խոսե Խունիոր ԽուլիոԲուենոն:

Խոսեն նախկինում հանդես է եկել արգենտինական «Դեֆենսորես» և«Խիմնասիայ» ակումբներում։

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է կոլումբական «ՕնսեԿալդեսի» ֆուտբոլիստ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարայինաղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և«Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակիհետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

--0--ԿԿ