Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Ճանապարհ

Հունվարի 23-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի՝ «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածում բուք է։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Սևանի, Վարդենիսի տարածաշրջանների, Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

--00--ԱԹ