Հայ վիրաբույժը Լիոնում 2 ձեռքի և ուսի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումն է արել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 23,  24News

վիրահատություն

Իսլանդացի մի մարդ ստացել է աշխարհում առաջին՝ ուսից սկսող երկու ձեռքի փոխպատվաստում Ֆրանսիայի Լիոն քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Պացիենտը 2 ձեռքը կորցրել էր 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում պատահարի հետևանքով: Բժիշկների խոսքով՝ տղամարդը փոխպատվաստման վիրահատությունից հետո լավ է վերականգնվում: Սակայն դեռ անորոշ է, թե որքան շարժունակություն կվերականգնվի:

Վիրահատության գլխավոր վիրաբույժ Արամ Ղազարյանը մամուլի ասուլիսում, սակայն ասել է. «Եթե նա կարողանա վերականգնել իր արմունկը ծալելու հնարավորությունը, դա կյանք փոխող կլինի»:

Նշվում է, որ տարիներ են պահանջվել հարմար դոնոր գտնելու համար, մոտ 50 բժշկական անձնակազմ է ներգրավվել վիրահատության նախապատրաստման գործընթացում:

 --00—ՄՀ