Հայերը դիմել են Լառնակայի քաղաքապետարան՝ «Գորշ գայլեր» փողոցն անվանափոխելու առաջարկով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 23,  24News

Գորշ գայլեր

Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը Լառնակայի քաղաքապետարանին «Գորշ գայլեր» անունը կրող քաղաքի փողոցներից մեկը վերանվանելու առաջարկ է ներկայացրել: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Zartonk Media-ն:

Bozkurt`«Գորշ գայլեր» անունը փոխելու առաջարկի պատճառները ներկայացվել են Լառնակայի փոխքաղաքապետին, որը խոստացել է հարցը բարձրացնել քաղաքապետարանի խորհրդում:

Աղբյուրը նշում է, որ Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը խոստացել է հետևել գործընթացին և արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը:

 --00—ՄՀ