Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 22,  24News

ՀՀ ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ԲԴԽ անդամներ ընտրեց: Առաջադրված թեկնածուներն էին Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը:

ԱԺ 132 պատգամավորից ԲԴԽ անդամների քվեարկությանը մասնակցել են 89-ը: Ջհանգիրյանը ձայների 86 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց ԲԴԽ անդամ: Անվավեր քվեաթերթիկ չի եղել:

Խաչատուրյանի քվեարկությանը մասնակցած 89 պատգամավորների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 85, դեմ՝ 3: Մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր:

ԲԴԽ նորընտիր անդամները հանդիսավոր պայմաններում երդվեցին, ապա ստորագրեցին իրենց երդման տեքստը:

--00--ԱԹ