ԱՆ նախարարի ամուսինն աղանդավո՞ր է․ Ավանեսյանը հրաժարվեց պատասխանել այդ հարցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, որ ինքն ու ամուսինը մասնաբաժին ունեն «Արմֆարմացիա» ընկերությունում: Բայց հաստատեց, որ մասնաբաժին ունի մայրը:

«Իմ ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ընդգրկված չէ «Արմֆարմացիա» ընկերության կառավարման մեջ: Ես չունեմ փայաբաժին, ամուսինս չունի փայաբաժին, մայրս, այո, ունի փայաբաժին՝ փոքր փայաբաժին: Շահերի որևէ բախում չեմ տեսնում, որովհետև առողջապահության նախարարությունն առաջնորդվում է գնումների մասին օրենքով», - ասաց նա՝ հերքելով տեղեկությունները, թե ամուսինը բիզնես շահեր ունի արդեն նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ:

--0--ԿԿ