Փրկարարները որոնումները վերսկսել են Հադրութ, Դրախտիկ և Ջրական ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News

հասարակական

Մարտական գործողությունների վայրերում հունվարի 21-ին վերսկսվել են  որոնողական աշխատանքներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ 

«Երեկվա դադարից հետո այսօր որոնողական աշխատանքները վերսկսվել են Հադրութի, Դրախտիկի  և Ջրականի (Ջաբրայիլ) ուղություններով: Ընդհանուր առմամբ՝ առայօսր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1247 զոված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,-հայտնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են անհայտ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ:

--0--ԿԿ