Էկոնոմիկայի նախարարը Սյունիքում այցելել է արտադրական ընկերություններ

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News

Էկոնոմիկայի նախարար

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, «Գորիս» հյուրանոցի սեփականատեր Սենիկ Ջուլհակյանի հետ, այցելել «Լամաքս գրուպ» կաթնամթերքի արտադրության ՍՊԸ, «Սյունիք ֆուդ» ընկերություն։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Յուրաքանչյուր հանդիպման և այցի ժամանակ քննարկվել են արդի խնդիրները և դրանց լուծման ճանապարհին Էկոնոմիկայի նախարարության աջակցության հնարավորությունները։

--00--ԱԹ