Որոշ անձինք հերթական էժանագին սերիալային շոուն արեցին․ Մանվել Գրիգորյանի շիրիմը չի պղծվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News

հասարակական

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շիրիմը չի պղծվել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին տարածվել, որ, հունվարի 6-ին Գրիգորյանի հարազատները, այցելելով Մանվեն Գրիգորյանի գերեզմանին, նկատել են, որ գերեզմանը փորված է, դագաղը հանված և դրված է կողքին: 

«Որոշ անձինք հերթական էժանագին սերիալային շոուն արեցին,  ինչպես ամեն առավոտ վեր ենք կենում և ինչ-որ մեկի վերաբերյալ սուտ լուրեր ենք տեսնում»,-ասաց Բաղդասարյանը։

Նրա պատկերացմամբ, նման միջադեպերից խուսափելու  համար խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն անձինք, ովքեր համացանցում ատելության քարոզ են անում, հայհոյում են ու սուտ տեղեկություններ են տարածում։

«Տարբերություն չկա, եթե անձը փողոցում հայհոյում է ու խուլիգանության համար պատասխանատվության է ենթարկվում, նույն կերպ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, ովքեր համացանցում են դա անում։ Այս հարթության վրա ոչ միայն մշակույթ է պետք ձևավորել, այլև պետական լիազոր մարմինն անգործության է մատնված և պետք է գործողություններ իրականացնի»-ասաց փաստաբանը։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ