Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը Հայաստան չի դադարել

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19,  24News

․

Հայաստանը մի շարք մշակաբույսերի առումով ինքնաբավ է, ցածր ինքնաբավությամբ մշակաբույսերի բացն ամբողջությամբ լրացվում է ներմուծումներով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

«Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը չի դադարել: Պահեստավորումների և քանակի սակավության վերաբերյալ արձանագրված խնդիր ևս չկա»,- ընդգծել է փոխնախարարը:

--00--ԱՀ