Նորանշանակ նախարարը ճիշտ կլիներ՝ բժիշկ լիներ. ոլորտի զարգացման տարբեր տեսլական ունենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի կարծիքով՝ ճիշտը կլիներ, որ առողջապահության նախարարը մասնագիտությամբ բժիշկ լիներ: 24News-ի հետ զրույցում նա նշել է, որ շատ առիթներ է ունեցել շփվելու նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ու ըստ իր տպավորության՝ Ավանեսյանը շարունակելու է նախկինի՝ Արսեն Թորոսյանի վարած քաղաքականությունը:

Զեյնալյանն ավելացրել է, որ ոլորտի զարգացման վերաբերյալ իր պատկերացումները տարբերվում են թե՛ Արսեն Թորոսյանի, թե՛ նորանշանակ նախարարի տեսլականներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ